«Բավարիան» պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել աստղային կիսապաշտպանի համար

«Բավարիան» սկսել է աշխատանքները Ֆլորիան Վիրցի տրանսֆերի շուրջ։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ մյունխենյան թիմը բանակցություններ է սկսել «Բայերի» հետ 22-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ։ «Բավարիան» մտադիր է գործարքն ավարտին հասցնել մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։

Նշվում է, որ «Բայերը» կփորձի Վիրցին թիմում պահել առնվազն հաջորդ մրցաշրջանում և կարող է նրա համար պահանջել մինչև 150 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» պատրաստվում է կիսապաշտպանի համար առաջարկել 100 միլիոն եվրո։ Ավելին, ակումբն արդեն նախնական համաձայնություն ունի խաղացողի հետ։