Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ է մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, և նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը։
Նշվում է, որ բրազիլացին յուրաքանչյուր մրցաշրջանում կվաստակի 20 միլիոն եվրո, իսկ բոնուսների դեպքում՝ 30 միլիոն։ Վինիսիուսի ներկայիս պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ ավարտվում է 2027 թվականի հունիսին։
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։