Խաղից դուրս վիճակի կանոնը կարող է փոփոխվել․ ՈւԵՖԱ-ն քննարկում է այս հարցը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ՈՒԵՖԱ-ի  գլխավոր քարտուղարի տեղակալ Ջորջիո Մարկետին ասել է, որ խաղից դուրս վիճակի կանոնը կարող է փոփոխվել, քանի որ որոշ դրվագներ խանգարում են արդար խաղին։

Ներկայում Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների խորհուրդը քննարկումներեն անցկացնում այս հարցի շուրջ։

«Միլիմետր խաղից դուրս վիճակն անհարմարություն է ստեղծում։ Մենք դիտարկում ենք փոփոխություններ, որոնք հաշվի կառնեն միայն մարմնի կարևոր մասերը՝ մի քանի սանտիմետր տարբերության պատճառով գոլերի չեղարկումից խուսափելու համար։ VAR համակարգը մնում է հիմնարար, բայց այն պետք է օգտագործվի հավասարակշռված ձևով, որպեսզի չխեղաթյուրի խաղըի»,- Մարչետիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։