Կկարողանա՞ Ադեմոլա Լուկմանը մասնակցել «Ռոմայի» դեմ հանդիպմանը

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը, ով 38 խաղում խփել է 18 գոլ, կարող է մասնակցել Իտալիայի առաջնության «Ռոմայի» դեմ խաղին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Այն բանից հետո, երբ Լուկմանը բաց թողեց թիմի մարզումը Աքիլեսյան ջիլի վնասվածքի պատճառով, հնարավոր էր, որ նա բացակայի հաջորդ խաղից, բայց նրա անունը, ի վերջո, ընդգրկվել է թիմի հայտացուցակում։

«Ռոմայի» և «Ատալանտայի» միջև խաղը մեծ մրցաշարային նշանակություն ունի, քանի որ երկու ակումբներն էլ պայքարում են եվրոպական մրցաշարերի ուղեգրերի համար։

«Ատալանտան» 35 խաղում վաստակել է 68 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը, որին հաջորդում են «Յուվենտուսը» և «Լացիոն» (36 խաղում՝ 64 միավոր): «Ռոման» 35 խաղում վաստակել է 63 միավոր։