Լեհ պաշտպան Յակուբ Կիվյորը, որի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», կարող է Անգլիայից տեղափոխվել Իտալիա։ Այս մասին հաղորդում է Football Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սերիա Ա-ի երկու առաջատար ակումբներ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» եւ Միլանի «Ինտերի» մասին է։ Մամուլը նաև հաղորդել է «Մարսել»՝ Կիվյորի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու մասին։
Transfermarkt-ի տվյալներով՝ պաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Յակուբը մասնակցել է 27 խաղի, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։