Սերու Գիրասին այս ցուցանիշով երկրորդն է Բունդեսլիգայի պատմության մեջ

Կայացան Գերմանիայի առաջնության երեսուներրորդ տուրի խաղերը. Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին», այդպիսով նշելով Դորտմունդի հարձակվող Սերու Գիրասիի 100-րդ խաղը։

Գիրասին գոլ խփեց, և դա նրա վաթսուներրորդ գոլն էր գերմանական Բունդեսլիգայում իր առաջին հարյուր խաղերում։ Միայն Ռոյ Մակայն է ավելի շատ գոլ խփել Գերմանիայի բարձրագույն լիգայում իր առաջին 100 խաղերում՝ 64:

Դորտմունդի «Բորուսիան» ներկայումս զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը: Մինչև մրցաշարի ավարտը մնացել է ընդամենը մեկ տուր։