Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Mirror Football-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» ցանկանում է պայմանագիր կնքել հոլանդացու հետ։

Ինչպես լրագրողներին հայտնի է դարձել, մերսիսայդյան գրանդի ղեկավարությունը պատրաստ է 40 միլիոն եվրո հատկացնել Ֆրիմպոնգի ձեռքբերման համար։ Ժերեմին «դեղագործների» հետ ակտիվ պահմանագիր ունի մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Պաշտպանը գերմանական թիմում խաղում է 2021 թվականի հունվարից։ Հոլանդացին Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ։ Ֆրիմպոնգը խփեց հինգ գոլ և կատարեց հինգ գոլային փոխանցում։