Հայտնի պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի շահերը, հայտնել է, որ ֆուտբոլիստը արժանի է նվաճել «Ոսկե գնդակը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Լամին Յամալը արժանի է այս տարի «Ոսկե գնդակին»։ Նա այս մրցաշրջանում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, դա բացարձակապես պարզ է։ Յամալի մակարդակը արժանի է «Ոսկե գնդակին»», – Մենդեշի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում հանդես է գալիս 2023 թվականից։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում, դառնալով՝ 16 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ: