«Մանչեսթեր Յունայթեդը» իր աշխատակիցներին անվճար սննդի վաուչերներ կտրամադրի Եվրոպա Լիգայի եզրափակիչի ուղևորության փոխարեն

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Բիլբաոյում «Թոթենհեմի» դեմ Եվրոպա Լիգայի եզրափակչի տոմսերի փոխարեն բոլոր աշխատակիցներին անվճար սննդի վաուչերներ կտրամադրի։

Այս մասին հայտնում է Centredevils-ը։

Ըստ աղբյուրի՝ «Կարմիր սատանաները» փորձում են կրճատել ծախսերը, ուստի Եվրոպա Լիգայի եզրափակչին Բիլբաո մեկնելու փոխարեն, անձնակազմը կկարողանա դիտել խաղը հեռուստացույցով Մանչեսթերում և ստանալ անվճար ճաշի վաուչեր։

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 21-ին, հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։