«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան կարծում է, որ արժանի չէր Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։
Կատալոնացիները հաղթեցին «Ռեալին» 4-3 հաշվով։ 28-ամյա Ռաֆինյան դարձավ դուբլի հեղինակ:
«Ես մրցանակը կտայի այլ ֆուտբոլիստների։ Ես իմ լավագույն խաղը չանցկացրի։ Ինձ համար Պեդրին յուրաքանչյուր խաղում լավագույն ֆուտբոլիստն է։
Ես ավելի վատ խաղացի, քան Ֆերրանը, Կուբարսին կամ Ինիգոն Մարտինեսը։ Ես կարող էի երկուսից ավելի գոլ խփել, բաց թողեցի երեք հնարավորություն, չնայած չպետք է բաց թողնեի դրանք։
Ես շատ բարձր պահանջներ ունեմ ինքս ինձնից, և ես շատ ավելի շատ եմ մտածում բաց թողած հնարավորությունների, քան այն հնարավորությունների մասին, որոնք ես օգտագործել եմ», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» ունի 82 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը։ «Ռեալ Մադրիդը» 75 միավորով երկրորդ տեղում է։