Հաստատվել է Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մայիսի 13-ին կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, նանդիպման մրցավարն է Աշոտ Հարությունյանը, նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը:

VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։

ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: