Մ-15 Զարգացման մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով զիջեց Լատվիային

Երևանում անցկացվող Մ-15 Զարգացման մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը խաղաց Լատվիայի ընտրանու hետ: Առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Երկրորդ խաղակեսում ևս թիմերն աչքի ընկան մեկական անգամ: Խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ 5:4 հաշվով հաղթեցին լատվիացիները:

Հայաստան Մ-15 – Լատվիա Մ-15՝ 2-2 (1-1) (11մ՝ 4-5)
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Նարեկ Խաչատրյան, 24, Էրիկ Վուվունիկյան, 81 (11մ) (Հայաստան), Անդրիս Աիզսիլնիեկս, 9, Զահարս Մալիգինս, 49 (Լատվիա)

Հայաստան
12. Գևորգ Ղազարյան, 5. Ռոբերտ Հովակիմյան (ա), 2. Քոլին Մուլլինս, 13. Սարո Հովհաննիսյան, 4. Էդգար Պետրոսյան, 6. Հովհաննես Հակոբյան, 10. Էրիկ Վուվունիկյան, 19. Գրիգոր Հարությունյան, 15. Ալբերտ Սարգսյան, 11. Նարեկ Խաչատրյան, 7. Սամվել Բեգլարյան
Պահեստայիններ՝ 1. Սարգիս Պէրպէրյան, 17. Արտյոմ Հարտենյան, 3. Գոռ Մկրտչյան, 14. ԷմիլՄելիքսեթյան, 16. Գագիկ Գրիգորյան, 8. Բենիամին Բեգլարյան, 9. Խաչատուր Գևորգյան, 20. Սամվել Պետրոսյան, 18. Ռոման Ավակյան
Գլխավոր մարզիչ՝ Տիրան Ղազարյան

Lատվիա
1. Հուգո Վիլկինս, 4. Մարսելս Պորտնայս, 14. Էդգարս Աշչուկս, 2. Մարտինս Ցիրուլիս, 16. Գուստավս Մասլինարսկիս, 20. Լինարտս Շտեֆենբերգս, 8. Դանիլա Սլուսարևս, 6. Անդրիս Աիզսիլնիեկս (ա), 11. Իլյա Խարլամովս, 10. Զահարս Մալիգինս, 7. Ռոդրիգո Լաիմինշ
Պահեստայիններ՝ 12. Իվանս Իվանաուսկս, 15. Կրիստաբս Զվիլնա, 3. Մարսելս Պապաուրելիս, 13.Գուստավս Գերուլսկիս, 18. Ռոնալդս Դամբերգս, 9. Դավիդս Կուրակինս, 17. Ադրիան Կուրակինս, 5.Ռոբերտս Վիենտիենս, 19. Միրոսլավս Մոգիլևիչս
Գլխավոր մարզիչ՝ Յանիս Սեգլինս

Այսպիսով, մեր ընտրանին 3 հանդիպումներից հետո վաստակեց 3 միավոր: Մ-15 մրցաշարի հաղթող թիմը կորոշվի այսօր կայանալիք Վրաստան-Ուզբեկստան մրցավեճում: