«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղում պատմական ռեկորդ է գրանցվել

Լա Լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Ռեալին» և հաղթեց 4-3 հաշվով:

Այս հաղթանակը նշանակում է, որ վերջին 18 «Էլ-Կլասիկոներում» ոչ-ոքի չեն ավարտվել, ինչը երկու ակումբների մրցակցության պատմության մեջ ամենաերկար շարքն է։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։

Վիճակագրական պորտալի տվյալներով՝ ութ խաղ ավարտվել է «Բարսելոնայի» օգտին, որոնցից չորսը տեղի են ունեցել այս մրցաշրջանում, մինչդեռ 10 խաղ ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով։

Այս պահին «Բարսելոնան» 82 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Մադրիդը» 75 միավորով երկրորդ տեղում է։