«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ է մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն մինչև 2030 թվականի ամառը
Նշվում է, որ բրազիլացին հարկերից հետո մեկ մրցաշրջանում կստանա 20 միլիոն եվրո, իսկ բոնուսների շնորհիվ այս գումարը կարող է հասնել 30 միլիոնի։
Վինիսիուսի գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի հունիսին։