«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է ակումբի երկրպագուների կողմից թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի նկատմամբ սուլոցների մասին, երբ նա փոխարինման էր դուրս եկել Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում (2-2)։
«Ես չեմ հաշվել նրան սուլող և ծափահարող մարդկանց թիվը։ Ինչպես ասացի, նրանք իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը», – Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 26-ամյա Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի «Լիվերպուլը»։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կմիանա «Ռեալ Մադրիդին» ազատ գործակալի կարգավիճակով։