«Ռեալ Մադրիդը» «Լիվերպուլին» փոքր գումար կվճարի

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը մոտ է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա անգլիացին մադրիդյան ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Միաժամանակ, «Ռեալ Մադրիդը» ցանկանում է անգլիական ակումբին վճարել մոտ մեկ միլիոն եվրո, որպեսզի պաշտպանը միանա թիմին մինչև ակումբային աշխարհի առաջնության մեկնարկը։

Ալեքսանդր-Արնոլդը «Լիվերպուլից» հեռանալու մասին հայտարարեց մայիսի 5-ին։ Նա ակումբի կազմում անցկացրել է 353 խաղ, խփել 23 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում։