«Արսենալի» պաշտպան Յակուբ Կիվերը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա լեհի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Ինտերը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մարսելը»։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 27 խաղի, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։