Անգլիացի մասնագետ Շոն Դայչը կարող է գլխավորել «Լեսթերը»։ Այս մասին հայտնում է Talksport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա անգլիացին այն թեկնածուների թվում է, ովքեր կարող են փոխարինել Ռուդ վան Նիստելրոյին գլխավոր մարզչի պաշտոնում։
Դայչի վերջին աշխատանքը «Էվերթոնում» էր, որտեղ նա մարզել է թիմը 2023-ից 2025 թվականներին։
«Լեսթերը» 2024/25 մրցաշրջանի ավարտին կլքի Պրեմիեր Լիգան և կվերադառնա Չեմպիոնշիփ։