Կիլիան Մբապպեն աննախադեպ ռեկորդ է գրանցել «Ռեալի» կազմում

«Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն դարձավ 21-րդ դարում մադրիդյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստը «Էլ-Կլասիկոյում»։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։

«Բարսելոնայի» հետ խաղը տեղի ունեցավ երեկ երեկոյան՝ մայիսի 11-ին, և ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 4-3 հաշվով։

Ըստ պորտալի՝ «Ռեալի» վերջին ֆուտբոլիստը, որը 1995 թվականի հունվարին «Էլ-Կլասիկոյում» հեթ-տրիկ է ձևակերպել, չիլիացի հարձակվող Իվան Սամորանոն է եղել։

Նշվում է, որ 21-րդ դարում «Բարսելոնայի» կազմում «Էլ-Կլասիկոյում» հեթ-տրիկներ են խփել աստղային հարձակվողներ՝ Լիոնել Մեսսին, ով կարողացել է դա անել երկու անգամ, և Լուիս Սուարեսը։

Հիշեցնենք, որ 35 տուրերի արդյունքներով «Բարսելոնան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ մադրիդյան ակումբը՝ երկրորդը։