Ռաֆինյան անդրադարձել է իր ապագային

«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան հստակեցրել է իր դիրքորոշումը ակումբում իր ապագայի վերաբերյալ՝ ընդգծելով իր լիակատար նվիրվածությունը «Բլաուգրանային»։ Movistar-ին տված հարցազրույցում նա ասել է, որ չի դիտարկում որևէ այլընտրանք, բացի պայմանագրի երկարաձգումից։

«Իմ պայմանագրի երկարաձգումը․ Անտրամաբանական է մտածել ֆուտբոլային բարձունքների հասնելու մասին առանց «Բարսելոնայի»։ Անկեղծ ասած, հիմա ամեն պահը վայելում եմ։ Ես նույնիսկ չէի կարող երազել սրա մասին», – խոստովանել է Ռաֆինյան։

Ռաֆինյան այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 54 խաղ, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրը «Բարսայի» հետ լրանում է 2027 թվականի ամռանը