Մեյսոն Գրինվուդը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Երկու անգլիական ակումբներ շարունակում են դիտարկել «Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բացի 70 միլիոն եվրո բարձր գնից, տեղափոխության հնարավորությունը կարող է խաթարվել նաև  Գրինվուդի դեմ ուղղված տրամադրություններով, որոնք առաջացել են նրան բռնաբարության մեջ մեղադրելուց հետո, թեև հարձակվողը, ի վերջո, լիովին արդարացվել է։

Այս մրցաշրջանում 23-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 խաղ, խփել 20 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։