«Համբուրգի» երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է արտակարգ իրավիճակով

«Համբուրգին» հաջողվել է վերադառնալ Բունդեսլիգայի բարձրագույն խումբ։ «Ուլմի» դեմ տնային հաղթանակից հետո ակումբի երկրպագուները նշել են հաջողությունը, սակայն Ֆոլկսպարկշտադիոնում տոնախմբության հետևանքով շատ երկրպագուներ վնասվածքներ են ստացել։

Համբուրգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ խաղադաշտ դուրս վազելու հետևանքով 44 երկրպագու վնասվածքներ է ստացել և դիմել բժշկական օգնության։ Նրանցից 25-ը հոսպիտալացվել են, ընդ որում՝ տուժածների մեծ մասը ծանր վիճակում է, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց կյանքին սպառնացող վնասվածքներով։ Տուժածներին օգնելու համար ներգրավվել է շուրջ 65 մարդ արտակարգ ծառայություններից։