Իսպանական Լա Լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 4-2 հաշվով։
4-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից խաղի հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն։ 14-րդ րոպեին Կիլիան Մբապպեն խաղի հաշիվը դարձրեց 0-2:
18-րդ րոպեին կատալոնացիների պաշտպան Էրիկ Գարսիան կրճատեց հաշվի տարբերությունը։
32-րդ րոպեին իսպանացի հարձակվող Լամին Յամալը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 34-րդ րոպեին Ռաֆինյան խաղի հաշիվը դարձրեց 3-2: Բրազիլացին 45-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ և դարձրեց հաշիվը 4-2։