«Ինտերի» և «Միլանի» միջև խաղերը կարող են անցկացվել ԱՄՆ-ում

Իտալական Սերիա Ա-ի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելլին առաջարկել է «Ինտերի» և «Միլանի» խաղերը տեղափոխել Միացյալ Նահանգներ, քանի դեռ երկու ակումբների տնային մարզադաշտերը փակ են վերանորոգման համար։

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում վերանորոգումներ կիրականացվեն 2026 թվականի սկզբին՝ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության նախապատրաստման շրջանակներում։

«Մարզադաշտը փակ կլինի հունվարի 10-ից մինչև փետրվարի 8-ը, ուստի սա կարող է հնարավորություն լինել Ինտերի և Միլանի խաղերը արտասահմանում անցկացնելու համար։ ԱՄՆ-ն լավ տարբերակ կլինի։ Իհարկե, որպեսզի դա տեղի ունենա, պետք է լուծվեն մի շարք հարցեր, օրինակ՝ ՈՒԵՖԱ-ից թույլտվություն ստանալը, բայց ես կցանկանայի դա», – Սիմոնելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով Panorama-ին։