Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, կողմերը գործնականում համաձայնության են եկել երկարաձգել իրենց համագործակցությունը մինչև 2027 թվականի ամառը։
Դարպասապահի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Կուրտուան բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 խաղ, որոնցից 14-ում դարպասը պահել է անառիկ և բաց է թողել 50 գոլ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։