«Բավարիան» համաձայնության է եկել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի հետ՝ մյունխենյան ակումբ նրա տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» պատրաստ է այս ամռանը Լևերկուզենի ակումբին վճարել 100 միլիոն եվրո կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Նշվում է նաև, որ Վիրցը պատրաստ է հետաձգել տրանսֆերը մինչև 2026 թվականը, եթե ակումբները չկարողանան համաձայնության գալ։
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 խաղ, խփել 16 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։