«Նյուքասլը» քննարկում է գլխավոր մարզչին փոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ «կաչաղակների» ղեկավարությունը գոհ է թիմի խաղից, որը նվաճել է Լիգայի գավաթը և նպատակ ունի մասնակցել Չեմպիոնների Լիգային, նրանք պատրաստ են աշխատանքից ազատել Էդի Հոուին։
Նշվում է, որ «Նյուքասլի» ներկայացուցիչները արդեն կապեր են հաստատել «Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավիի հետ։
Չավին անգործ է անցյալ տարվա մայիսից։ Վերջերս տված հարցազրույցում նա նշել է, որ դեմ չէր լինի Անգլիայում աշխատելուն, քանի որ այնտեղ նրանք ավելի քիչ են կենտրոնացած արդյունքների վրա։