Ռոդրիգոն կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

TBR Football-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին «Լիվերպուլի», «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները խոսել են Ռոդրիգոյի ներկայացուցիչների հետ՝ նրա իրավիճակի մասին հարցնելու համար։

Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ Ռոդրիգոն, չնայած դժգոհ է ստեղծված իրավիճակից, սպասում է մեկ իրադարձության՝ նոր մարզչի հետ զրույցի։ Հենց դրանից հետո է, որ 24-ամյա բրազիլացին որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն շուտով կգլխավորի «Ռեալ Մադրիդը»։