«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի որդին՝ Դավիդե Անչելոտտին, կարող է գլխավորել «Ռեյնջերսը»։
Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրություն են ցուցաբերում նաև երկու իսպանական ակումբներ, որոնց անունները չեն նշվում։
Դավիդե Անչելոտտին 2021 թվականի ամռանից ի վեր «Ռեալ Մադրիդում» իր հոր մարզչական շտաբի անդամ է։ Նախկինում նա օգնել է Կառլո Անչելոտտիին «Էվերթոնում», «Նապոլիում», «Բավարիայում», ՊՍԺ-ում և «Ռեալ Մադրիդում»։