Թեո Էրնանդեսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդն արդեն իսկ առաջին հարցումն է արել 27-ամյա ֆրանսիացու հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2026 թվականի հունիսին։ Նա կարող է լքել թիմը այս ամռանը, եթե հրաժարվի երկարաձգել պայմանագիրը։ 2017-ից 2019 թվականներին ֆուտբոլիստը հանդես եկել է «Ռեալ Մադրիդի» կազմում։

Այս մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 48 խաղի, դարձել է հինգ գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։