Ջանլուիջի Դոննարումայի ապագայից նոր տեղեկություն է հայտնի դարձել

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի՝ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հավանականությունը գնահատվում է բարձր։ Այս մասին հայտնում է GFFN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները դրական ընթացք ունեն։ Ե՛վ 26-ամյա իտալացին, և՛ ակումբը ցանկանում են շարունակել իրենց համագործակցությունը։

Դոննարումայի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։

Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոննարումման ՊՍԺ-ին միացավ ազատ գործակալի կարգավիճակով 2021 թվականի ամռանը՝ լքելով «Միլանը»։