«Բավարիան» ցանկանում է խանգարել «Ռեալ Մադրիդին» և «Բարսելոնային»

«Բավարիան» բանակցություններ է սկսել «Բայեր Լևերկուզենի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջոնաթան Տայի և նրա ներկայացուցիչների հետ, քանի որ նրանք ֆուտբոլիստին դիտարկում են որպես թիմի պաշտպանությունը ուժեղացնելու գլխավոր տրանսֆերային նպատակ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզական տնօրեններ Մաքս Էբերլը և Քրիստոֆ Ֆրոյնդը, ինչպես նաև գլխավոր մարզիչ Վինսան Կոմպանին պնդում են գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի վրա, ով ամռանը կդառնա ազատ գործակալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խաբի Ալոնսոն ցանկանում է Տային տեսնել «Ռեալ Մադրիդի» կազմում, եթե նա գլխավորի իսպանական ակումբը։ «Բարսելոնան» նույնպես բանակցություններ է վարում գերմանացու ներկայացուցիչների հետ և, ըստ տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների, արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ պայմանագրի շուրջ, սակայն ֆինանսական սահմանափակումների պատճառով չի կարող ավարտին հասցնել տրանսֆերը։

Այս մրցաշրջանում Տան բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։