📸 Թոմաս Մյուլլերը իր վերջին տնային հանդիպումը անցկացրեց «Ալյանց Արենայում»

Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բավարիան» տանը հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հանդիպումը ավարտվեց 2-0 հաշվով։

Մյունխենյան թիմի կազմից աչքի ընկան Հարի Քեյնը և Մայքլ Օլիսը։

Հանդիպումից առաջ մյունխենյան թիմը կազմակերպել էր Թոմաս Մյուլլերի պատվին նվիրված հրաժեշտի միջոցառում։ Գերմանացի ֆուտբոլիստը ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բավարիայից»։

«25 տարի դուք ամեն ինչ տվեցիք մեր գույների համար», – գրել է ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։

Image

Image

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝