Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

«Ատլետիկոն» դիտարկում է «Ռեալ Մադրիդի» դարպասապահ Անդրեյ Լունինին ձեռք բերելու հնարավորությունը։

Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Դիեգո Սիմեոնեն նոր դարպասապահ է փնտրում իր թիմի համար, և այս պահին հիմնական թեկնածուներն են Լունինը և Խոան Գարսիան «Էսպանյոլից»։

Չնայած այն հանգամանքին, որ Լունինի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականը, դարպասապահը բանավոր համաձայնություն ունի ակումբի հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, եթե ստանա շահավետ առաջարկ։ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է քննարկել խաղացողի համար առաջարկները, բայց նրա տեղափոխությունը հիմնական մրցակցի մոտ քիչ հավանական է։

Ինչ վերաբերում է Խոան Գարսիային, կատալոնական ակումբը դարպասապահին գնահատում է 25 միլիոն եվրո, և «Ատլետիկոն» պատրաստ է առաջարկել այդ գումարը։

Այս մրցաշրջանում Լունինը մասնակցել է 12 խաղի, որոնցից չորսում անառիկ է պահել սեփական դարպասը։