Խաբի Ալոնսոն արդեն «Ռեալում» է․ մասնագետը տրանսֆերային նպատակներ ունի

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտնել է երկու ֆուտբոլիստների անուններ, որոնց հետ կցանկանար պայմանագիր կնքել «Ռեալ Մադրիդի» հետ մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո։

Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը հետաքրքրված է «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի և «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տայի տրանսֆերով։

Նշվում է, որ Սուբիմենդիի տրանսֆերը կարող է դժվար լինել իրականացնել, քանի որ կիսապաշտպանն արդեն համաձայնվել է տեղափոխվել «Արսենալ»։ Գերմանացի պաշտպանի պայմանագիրը «Բայերի» հետ լրանում է այս ամռանը, և մադրիդյան թիմը կարող է նրան անվճար ձեռք բերել։

Մայիսի 9-ին «Բայերը» հայտարարեց Խաբի Ալոնսոյի հեռանալու մասին մրցաշրջանի ավարտին։