«Ինտերը» մոտ է բրազիլացի վինգերի հետ պայմանագիր կնքելուն

«Ինտերը» մոտ է «Մարսելի» բրազիլացի վինգեր Լուիս Էնրիկեին ձեռք բերելուն։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, կողմերը համաձայնության են եկել երկարաժամկետ պայմանագրի շուրջ՝ տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձով։ Միլանյան թիմը այժմ պետք է համաձայնեցնի տրանսֆերի գինը «Մարսելի» հետ՝ գործարքն ավարտին հասցնելու համար։

Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։