«Լիվերպուլը» Մարտին Սուբիմենդիի փոխարեն այլ տարբերակ է ուսումնասիրում

«Լիվերպուլը» առաջնահերթություն է տվել 21-ամյա «Ատլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Միկել Ջաուրեհիսարի ձեռքբերումը, այն բանից հետո, երբ չկարողացավ ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին, ով մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։

Այս մասին հայտնում է Anfield Watch-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մերսիսայդցիների» սկաուտները տպավորված են Ջաուրեհիսարի այս մրցաշրջանի ելույթներով և նրան համարում են «Լիվերպուլ» տեղափոխվելու իդեալական թեկնածու։

Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը պատրաստ է հաջորդ քայլը կատարել իր կարիերայում։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։