Լամին Յամալը հայտնել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների անունները

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը հայտնել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների անունները։

17-ամյա ֆուտբոլիստը ընդգծել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեի և «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սակայի խաղը։

«Այս պահին, եթե մենք դուրս թողնենք «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, կարծում եմ՝ Ուսման Դեմբելեն և Բուկայո Սական լավագույնն են», – Յամալի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Այս մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերում 51 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։