«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Խաբի Ալոնսոյի՝ «Բայերից» ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալու մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի մասնագետը կփոխարինի Կառլո Անչելոտտիին, ով կլքի ակումբը «Բարսելոնայի» հետ խաղից հետո։
«Ես կարդացի, որ նա լքում է «Բայերը»։ Ալոնսոն հիանալի աշխատանք է կատարել։ Բոլոր դռները բաց են նրա համար, քանի որ նա աշխարհի լավագույններից մեկն է», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալից» հեռանալուց հետո իտալացի մարզիչը կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։