«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ֆլամենգոյի» 21-ամյա աջ պաշտպան Ուեսլի Ֆրանսայով։ Այս մասին հայտնում է լրագրող Պաբլո Օլիվեյրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքայինները» արդեն սկսել են բանակցություններ բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու վերաբերյալ։ Բրազիլական թիմը ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի համար պահանջում է 45 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 19 խաղի, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը։