«Բարսելոնան» տեղեկացրել է «Էլ-Կլասիկոյից» առաջ երկու կարևոր ֆուտբոլիստների վերադարձի մասին

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է պաշտպան Ալեխանդրո Բալդեի և կիսապաշտպան Մարկ Կասադոյի թիմ վերադարձի մասին Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդի» հետ խաղից առաջ։

Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ բժշկական անձնակազմից թույլտվություն են ստացել մասնակցելու «Էլ-Կլասիկոյին»։

Մարտի 18-ին Կասադոյի մոտ ախտորոշեցին աջ ծնկի կողմնային կապանի մասնակի պատռվածք։ Իսկ Բալդեն վնասել էր ձախ ազդրի հետևի մասը ապրիլի 12-ին։

Թիմերի միջև խաղը կկայանա մայիսի 11-ին Բարսելոնայում և կսկսվի Երևանի ժամանակով 18:15-ին։