Մոհամեդ Սալահը գնահատել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։
«Լիվերպուլը» ավարտեց իր ելույթները մրցաշարում՝ 1/8 եզրափակիչում պարտվելով «ՊՍԺ»-ին։
«Ճիշտն ասած, մեզ իսկապես շատ էր հաջողվել, որ Ալիսոնը իր կարիերայի լավագույն խաղը ցուցադրեց «Պարկ դե Պրենսում»։ Բայց պատասխան խաղում մենք չկարողացանք հասնել ցանկալի արդյունքի։ Երկու թիմերն էլ պահեր ունեին, և ամեն ինչ ավարտվեց 11 մետրանոցներով։
Ես չեմ կարծում, որ ՊՍԺ-ն ավելի շատ էր արժանի հաջորդ փուլ անցնել, քան մենք։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք շատ բարձր մակարդակի վրա էինք, բայց հենց այն միակ ամսին, երբ մեզ մոտ փոքր անկում էր, հանդիպեցինք մի թիմի, որը այդ պահին Եվրոպայի լավագույն մարզավիճակում էր, – ասել է «Լիվերպուլի» վինգերը։