Պորտուգալիայի հավաքականի և «Միլանի» թևային հարձակվող Ռաֆայել Լեաոն մեծ պահանջարկ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ակումբների շրջանում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Պորտուգալացու տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ռոսոներիները» կարող են վաճառել աստղային ֆուտբոլիստին 75 միլիոն եվրոյով։
Լեաոյի և միլանյան գրանդի միջև գործող պայմանագիրը լրանում է 2028 թվականի ամռանը։ Նա թիմում խաղում է 2019 թվականի օգոստոսից։ Ռաֆայելը Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ։ Պորտուգալացին խփեց ութ գոլ և կատարեց ութ գոլային փոխանցում։