Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիաների խորհուրդը ՖԻՖԱ հաստատել է կարգապահական կանոնագրի նոր խմբագրություն, որն ուժեղացնում է պայքարը ռասիզմի և խտրականության դեմ: Այս մասին հաղորդվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:
Նոր կանոնակարգով ներդրվել է երեք փուլից բաղկացած հակառասիստական մեխանիզմ: Ռասիստական արտահայտությունների համար առավելագույն տուգանքը բարձրացվել է մինչև 5 միլիոն շվեյցարական ֆրանկ: Խաղացողներն ու պաշտոնատար անձինք կարող են օգնել բացահայտել մեղավորներին, որոնց կհեռացնեն մարզադաշտերից:
ՖԻՖԱ-ն իրավունք է ստացել միջամտելու և բողոքարկելու ռասիզմի հետ կապված գործերը միջազգային արբիտրաժում: Միջազգային ֆեդերացիաները պարտավոր են իրենց կանոնները համապատասխանեցնել նոր դրույթներին: