Մարտին Սուբիմենդին նոր ակումբ կունենա

Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է եկել «Ռեալ Սոսյեդադի» հետ՝ իսպանացի կիսապաշտպան  Մարտին Սուբիմենդիին ձեռք բերելու շուրջ։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ բասկյան ակումբը համաձայնություն է տվել 60 մլն եվրո հրաժարագնի վճարման դեպքում գնել կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին։

Հիշեցնենք, որ Մարտին Սուբիմենդին, ով 2024 թվականին Իսպանիայի հավաքականի հետ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, նաև «Ռեալ Մադրիդի» տեսադաշտում է, սակայն «Արսենալն», ինչպես և խոսվում էր, ամենամոտն է տաղանդավոր իսպանացուն ձեռք բերելուն։