«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը հայտարարել է, որ «Ռեալ Մադրիդ» մեկնող Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին կփոխարինի 21-ամյա Քոնոր Բրեդլիով։ Երիտասարդ ֆուտբոլիստն արդեն մասնակցել է Լոնդոնի «Չելսիի» դեմ արտագնա խաղին։
«Մենք մեծ վստահություն ունենք Քոնորի նկատմամբ՝ որպես «Լիվերպուլի» շատ լավ պաշտպանի, և դա այն է, ինչ նա ցույց է տվել վերջին երկու մրցաշրջանների ընթացքում», – Սլոթի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Բրեդլին այս մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 26 խաղ՝ կատարելով երկու գոլային փոխանցում։