Իսպանիայի Լա լիգայի շրջանակներում կիրակի օրը «Բարսելոնան» կընդունի «Ռեալ Մադրիդին»։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղի համեմատ նախատեսում է միայն մեկ փոփոխություն մեկնարկային կազմում, հաղորդում է Relevo-ն։
Ռոբերտ Լևանդովսկին կլինի հարձակման գծի առաջնագծում, իսկ Ֆերան Տորեսը կմնա պահեստայինների նստարանին։ Նշվում է, որ Ինիգո Մարտինեսը և Էրիկ Գարսիան պատրաստ են խաղալ թեթև վնասվածքներից հետո։