Նոր տեղեկություն Ալեխանդրո Բալդեի առողջական վիճակի մասին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ալեխանդրո Բալդեն վերականգնվել է վնասվածքից և վերադարձել մարզումներին։ Այս մասին հաղորդում է Sportsmole-ը։

Բալդեն խաղադաշտ չի դուրս եկել ապրիլի 13-ից։ Խաղացողը պետք է խաղադաշտ դուրս գար մայիսի սկզբին, սակայն նրա ապաքինումը մի փոքր հետաձգվեց։

Մեծ է հավանականությունը, որ Բալդեն կմասնակցի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին, որը կկայանա մայիսի 11-ին՝ Լա Լիգայի հաջորդ տուրի շրջանակներում։ «Բարսելոնան» 34 խաղից հետո 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Մադրիդը» ունի 75 միավոր։