ՈՒԵՖԱ-ն պատասխանել է Շիմոն Մարչինյակի վերաբերյալ խոսակցություններին

Լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը, որը սպասարկել է «Ինտեր» – «Բարսելոնա» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի դիմակայության պատասխան հանդիպումը, լուրջ քննադատությունների է ենթարկվել ֆուտբոլային հանրության կողմից։

ՈՒԵՖԱ-ն, սակայն, Marca-ի հարցին ի պատասխան հայտարարել է, որ «Ոչ մի խնդիր չկա»: Մարչինյակից մեկնաբանություններ չեն սպասվում, քանի որ ՈւԵՖԱ-ի մրցավարները սովորաբար հարցազրույցներ չեն տալիս:

Հավանաբար, հենց Մարչինյակը կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, քանի որ Կլեման Տյուրպենը դուրս է մնացել մրցավարությունից՝ ՊՍԺ-ի եզրափակիչ դուրս գալու պատճառով: