Ջեկ Գրիլիշը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական կիսապաշտպան Ջեք Գրիլիշը կարող է այս ամռանը փոխել ակումբը։

Ըստ The Sun-ի՝ 29-ամյա Գրիլիշի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլին»։ Նեապոլիտանական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բարձր է գնահատում ֆուտբոլիստին և կարծում է, որ անգլիացին կդառնա լուրջ ուժեղացում։

Նշվում է, որ Գրիլիշը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» կազմի ամռանը նախատեսված խոշոր վերանայման մաս։ Ենթադրվում է, որ թիմը փոխելիս ֆուտբոլիստը կնախընտրեր հայտնվել մեկ այլ երկրում, այլ ոչ թե Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ջեք Գրիլիշին գնահատում է 35 միլիոն եվրո։